ԲՀԿ-ն Աբովյան քաղաքում առաջադրելու է Կարապետ Գուլոյանի թեկնածությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի որոշման համաձայն՝ Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: Որևէ այլ թեկնածություն չի քննարկվել: Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն: Նա նաև հավելել է, որ տարբեր լրատվամիջոցներով տարածված այլ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ