Pink Floyd-ը ելույթ չի ունենա Օլիմպիադայի փակմանը

Բրիտանական Pink Floyd ռոք խմբի երաժիշտները հերքել են օգոստոսի 12-ին օլիմպիական խաղերի փակման արարաղությանն իրենց մասնակցության վերաբերյալ տեղեկությունը:
Նշենք, որ Օլիմպիադայի փակմանը Pink Floyd-ի հնարավոր մասնակցության մասին օգոստոսի 2-ին հայտնել էր բրիտանացի կատարող Էդ Շիրանը, ըստ որի՝ փակման համերգին ինքը հանդես կգա Pink Floyd-ի հետ զուգերգով: Ընդ որում՝ Շիրանը հաստատել է միայն խմբի թմբկահար Նիք Մեյսոնի մասնակցությունը, սակայն ոչինչ չի ասել կիթառահար Դևիդ Գիլմորի և բասիստ Ռոջեր Ուոթերսի մասին:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Օլիմպիադայի փակմանը ելույթ կունենան Muse, Take That և այլ կատարողներ: Խաղերի փակման շոուն կոչվում է «Բրիտանական երաժշտության սիմֆոնիա»՝ ի նշան այն բանի, որ «վերջին 50 տարվա ընթացքում երաժշտությունը բրիտանական արտահանման ամենաուժեղ ուղղություններից է»:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ