Թուրքիայի գաղտնի ֆոնդերի ծախսերը կտրուկ աճել են

Թուրքիայի գաղտնի ֆոնդերի ծախսերն այս տարի աճել են` հասնելով 45%-ի:

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ անցած տարվա կտրվածքով գաղտնի ֆոնդերի համար ծախսվող գումարը հասել է 135 մլն թուրքական լիրայի:

Akşam Daily-ի փոխանցմամբ այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում երկրի գաղտնի ֆոնդերից մոտ 431 մլն լիրա է ծախսվել անձնական ծառայողական ծախսերի համար: Այս մասին նշում է Չիդեմ Թոկերը թուրքական Akşam Daily պարբերականում:

Թուրքիայի օրենքը թույլ է տալիս միայն ազգային հետախուզական կազմակեպպությանը մուտք գործել երկրի գաղտնի ֆոնդեր և միայն վարչապետի գրասենյակի թույլտվությամբ:

«Այս տարվա ծախսերը պայմանավորված են Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցելու համար ծախսված գումարներով: Սակայն կան նաև մի շարք այլ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են ներքին և արտաքին գործողությունների համար ծախսվող գումարները», – նշվում է հոդվածում:

Ֆինանսների նախարարության հայտարարությունը ցույց է տալիս, որ էական փոփոխություններ են տեղի ունեցել երեք այլ ոլորտներում, մասնավորապես անվտանգության և պաշտպանության, զենք ու զինամթերքի և հետախուզական անձնակազմի վրա արված ծախսերի առումով:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ