Իրանում երկրաշարժից զոհվել է ավելի քան 150 մարդ
Իրանի իշխանությունների տվյալներով` երկրաշարժի և հետցնցումների հետևանքով զոհվել է 150 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել` 1300-ը:
Ըստ BBC գործակալության` զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները նախնական են, քանի որ երկրաշարժի հետևանքով վնասվել են կապուղիները, և շրջաններից` երկրաշարժի հասցրած վնասի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ երեկ երևանյան ժամանակով 16:23-ին Իրանում` Հայաստանի սահմանին մոտ, գրանցվել է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումներ. երկրաշարժի հետևանքով ավերածություններ, փլուզումներ են տեղի ունեցել Թավրիզ քաղաքում և մերձակա շրջաններում:
Հայաստանում երկրաշարժը զգացվել է 3-4.5 բալ ուժգնությամբ, ամենից ուժեղ` Սյունիքի մարզում, որտեղ, ըստ ոչ պաշտոնական լուրերի, կան փլուզումներ:
















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ