Կառավարություն շտապող «Արմավիր» ՋՕԸ-ի աշխատակիցներն այլևս չեն բողոքում

«Արմավիր» ՋՕԸ-ի աշխատակիցներն այլևս չեն բողոքում։ Հուլիսի 6-ին «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) աշխատակիցները ահազանգել էին, որ վեց ամիս աշխատավարձ չեն ստացել և աշխատանքից ազատման դիմում են գրել։ ՍիվիլՆեթին «Արմավիր» ՋՕԸ-ի հաշվապահ Նարինե Օհանյանը ասել էր, որ դիմում է գրել աշխատակիցների մեծ մասը:

ՍիվիլՆեթի նկարահանող խումբն այսօր այցելեց «Արմավիր» ՋՕԸ՝ պարզելու, թե խնդիրն ինչ լուծում է ստանալու:

Հաշվապահ Նարինե Օհանյանը նշեց, որ տեղամասի պետ Հովհաննես Պետրոսյանն իրենց վստահեցրել է, որ երկու օրվա ընթացքում իրենց աշխատավարձները կփոխանցվեն: Օհանյանը հայտնեց նաև, որ ետ են վերցրել աշխատանքից ազատման դիմումները և աշխատում են իրենց նախկին հունով:

Հարցին, թե երկու օրից խնդիրը չլուծվելու դեպքում ինչ են անելու՝ Օհանյանը պտասխանեց, թե բողոքի ցույցով կհասնեն մինչև կառավարություն:

«Բայց եթե տեղամասի պետն է մեզ ասել, որ խնդիրը լուծվելու է, մենք հավատում ենք»,- ասաց ընկերության հաշվապահը:

Մեկնաբանել