Ճապոնացի մնջախաղացները հանդես կգան Երևանում
Այսօր Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես կգա ճապոնական Մակոտո Ինոուեյի թատրոնի ներկայացումը` Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի շրջանակում:
«Դոջո-ջի» ներկայացման սյուժեն հիմնված է Անչինի և Կիյոհիմեյի լեգենդի վրա: Այն երիտասարդ վանականի և մի աղջկա ողբերգական սիրո պատմությունն է, որը տեղի է ունեցել 928թ. Դաիգո կայսեր կառավարման ժամանակաշրջանում: Լեգենդը ներկայացվում է ճապոնական ազգային թատերական տարբեր ժանրերի համադրությամբ, այդ թվում` Կաբուկի և Նո:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում Մակոտո Ինոուեն ներկայացրել էր Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ» պատմական պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը, որի վերջում հնչել էր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ