Lloyds բանկը հետ է գնում $13,6 մլրդ-ի սեփական պարտատոմսերը

Բրիտանական Lloyds Banking Group Plc բանկը երեկ հայտարարել է $13,6 մլրդ-ի իր պարտքային պարտավորությունները հետ գնելու մասին, հաղորդում է Bloomberg-ը։ Վարկային կազմակերպության 40%-ը պատկանում է երկրի կառավարությանը։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հետգնման պայմանները տարածվում են բանկի՝ նախապատվության իրավունքով չապահովված պարտատոմսերի հետգնման վրա, որոնք նոմինացված են ֆունտով, եվրոյով և դոլարով։

Միաժամանակ՝ ֆունտով և եվրոյով բոնդերի հետգնման առավելագույն սահմանը սահմանված է 1,25 մլրդ ֆունտի ($1,93 մլրդ) մակարդակում։

Մեկնաբանել