Apple-ը՝ աշխարհի ամենաթանկ ընկերություն
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դարձել է մարդկության պատմության մեջ ամենաթանկ ընկերությունը, հաղորդում է Associated Press-ը:
Երեկ Նյու Յորքի բորսայում ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմել է $665: 2012թ. ընկերության բաժնետոմսերը, ընդհանուր առմամբ, թանկացել են 30%-ով:
Ընկերության ընդհանուր արժեքը, ըստ փորձագետների, կազմել է $623 մլրդ: Նախկին ռեկորդակիրը Apple-ի մրցակից ամերիկյան Microsoft կորպորացիան է, որի արժեքը 1999թ. կազմել է $620 մլրդ: Apple-ի աշխատակիցների թիվը 35 հազ. է:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ