Վրաստանի ընտրություններում 51% ձայն է ստացել ընդդիմադիր «Վրաստանի երազանքը». Edison Research

Վրաստանում արդեն ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, բոլոր ընտրատեղամասերը փակված են: Ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես ներկայացված չեն: Սակայն Edison Research ամերիկյան գործակալության exit poll-ի տվյալներով՝ ժամը 16:00-ի դրությամբ ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրաստանի երազանք» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 51%-ը, մինչդեռ գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին՝ ընդամենը 41%-ը: Ներկա պահին ընդդիմությունը, չսպասելով ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, տոնում է իր հաղթանակը Թբիլիսիի Ազատության հրապարակում:

Մեկնաբանել