Տնտեսագիտության նոբելյան մրցանակակիրները կրկին ամերիկացիներ են

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի 2012թ. դափնեկիր են դարձել ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոտին ԱՄՆ Հարվարդի համալսարանից և Լլյոդ Շեփլին Կալիֆոռնիայի համալսարանից կայուն ներդրումների և շուկաների պլանավորման տեսության համար:

Reuters-ի հաղորդմամբ՝ այս տարի մրցանակի հավակնորդներից են եղել նաև Օքսֆորդի համալսարանից Էնթոնի Էտկինսոնը և ԱՄՆ Փրիսթոնի համալսարանից Էնգուս Դիտոնը, որոնք հայտնի են բնակչության տարբեր շերտերի՝ տնտեսության մեջ ներդրումների, ինչպես նաև սպառման մասին իրենց ուսումնասիրություններով:

Հավակնորդներից է համարվել նաև ԱՄՆ-ի Յելի համալսարանից Ռոբերտ Շիլերը, որը ուսումնասիրել է շուկաների անկայանությունը և կանխատեսել է անշարժ գույքի շուկայի պղպջակն ու գլոբալ ճգնաժամը:

2011թ. այս բնագավառում մրցանակի դափնեկիր են դարձել Թոմաս Սարջենտը Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանից և Քրիստոֆեր Սիմսը Հարվարդի համալսարանից:

Ալֆրեդ Նոբելի կտակում, որի համաձայն շնորհվում են մրցանակները, տնտեսագիտությունը նախատեսված չի եղել: Մրցանակը սսհմանվել է ընդամենը 41 տարի առաջ՝ Նոբելյան հանձնաժողովի 300-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Այն 1969թ. առաջին անգամ ստացել է հոլանդացի Յան Տինգերգենը և նորվեգացի Ռագներ Ֆրիշը տնտեսագիտական գործըթնացներում մաթեմատիկական մեթոդների վերլուծության համար: Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակի խորհրդային միակ դափնեկիրը Լեոնիդ Կանտորովիչն է: Նա մրցանակին արժանացել է 1975թ.՝ հումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսության հիմնավորման համար:

1969թ.-2012թ. այս ոլորտում շնորհվել է 43 մրցանակ, ընդ որում՝ դրանք ստացել են 69 թեկնածուներ:

Տնտեսագիտության Նոբելյան մրացանկի միակ կին դափնեկիրը ամերիկուհի Էլինոր Օստրոմն է, որը պարգևին արժանացել է 2009թ.:

21-րդ դարում տնտեսագիտության ոլորտում ամենից շատ մրցանակներ ստացել են ամերիկացիները:

Մեկնաբանել