Թուրքիայում մամուլն ամենաանազատն է. Լրագրողների պաշտպանության կոմիտե

Թուրքիան խոսքի ազատությունը ճնշող թիվ մեկ երկիրն է աշխարհում: Այս մասին են վկայում «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան հասարակական կազմակերպության հատուկ զեկույցի արդյունքները:

Ըստ CPJ-ի 53-էջանոց զեկույցի` Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լրագրողներին լռեցնելու համար իրականացնում է ձերբակալություններ և գործադրում տարատեսակ ճնշումներ: 2012թ. օգոստոսի դրությամբ Թուրքիան ունեցել է 76 ձերբակալված լրագրող, և այս ցուցանիշով երկիրն առաջինն է աշխարհում: Թուրքիային զիջում են Իրանը, Էրիթրեան և Չինաստանը: Զեկույցի համաձայն` լրագրողների գործերի ոսումնասիրությունից պարզ է դառնում, որ ձերբակալված լրագրողներից առնվազն 61-ը մասնագիտական գործունեության հետևանքով է հայտնվել բանտում:

CPJ-ը կոչ է անում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել հետապնդումները այն լրագրողների նկատմամբ, որոնք քննադատում են իրեն: Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայում ճնշումների է ենթարկվում հատկապես քրդական մամուլը:

Մեկնաբանել