Ավստրալական նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի (կենտրոնը` Սիդնեյ) օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև, հաղորդում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կայքը։

Նշվում է, որ հոկտեմբերի 25-ին ընդունված բանաձևը Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի` ամիսներ տևած աշխատանքի արդյունքն է: Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն և հարաբերութուններն ամրապնդել երկրի ու նրա քաղաքացիների հետ:

Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ներկա է եղել բանաձևի քննարկումներին և ընդունմանը: Նրա խոսքով` այս արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված մնալ բռնի վարչակարգերի կողմից:

Մեկնաբանել