Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթի փաթեթը պատրաստ է

Հայաստանի և Թուրքիայի ավիացիոն իշխանությունները համաձայնել են Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթներ իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ նշելով, որ չվերթ իրականացնելու փաթեթեն արդեն պատրաստ է: Այն ստեղծվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում:

«Մնում է կոմերցիոն, կողմերի շահերին համապատասխանող օդանավ գտնել»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ չվերթը կարևոր դեր կխաղա հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում շահագռգռված Վանի, Բիթլիսի, Կարսի շրջանի գործարարների հարաբերություններում:

Երևանի ու Վանի միջև ավիահաղորդակցություն ստեղծելու գաղափարը թուրք գործարար, Van Way Airlines–ի հիմնադիր Ասլան Բայրամիինն է: Նրա կարծիքով` այս քայլը կնպաստի հայ և թուրք գործարարների միջև կապերի սերտացմանը և կխթանի զբոսաշրջության զարգացումը:

Մեկնաբանել