Ֆլորա Մարտիրոսյանը կհուղարկավորվի Հայաստանում

ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ. տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման և հուղարկավորության ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը: Հուղարկավորման աշխատանքները համակարգելու նպատակով առաջիկայում կգումարվի հանձնաժողովի նիստ:

Հիշեցնենք, որ սիրված երգչուհին մահացել է ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին՝ 55 տարեկան հասակում։ Հայաստանում նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարությունը սպասում էր իր ընտանիքի որոշմանը:

Մեկնաբանել