Emirates-ը կես միլիարդ դոլար կվճարի Մադրիդի Ռեալի մարզադաշտը վերանվանելու համար

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն Emirates ավիաընկերությունը կարող է վերանվանել Մադրիդի «Ռեալի» լեգենդար «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կհամաձայնի այս գործարքին։ Իսպանական AS-ի տեղեկություններով՝ արաբական ավիաընկերությունը պատրաստ է այդ նախագծի համար վճարել 400-500 միլիոն դոլար։

Գործարքը կնքելու դեպքում «Ռեալն» այդ գումարները կուղղի մարզադաշտի վերակառուցմանը։ Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ այս տարի «արքայական» ակումբի պարտքերը հասել են 602 միլիոն եվրոյի։

Emirates ավիաընկերութոյւնը նաև որոշել է, թե ինչպես է կոչվելու «Ռեալի» մարզադաշտը։ Այն կկրի «Fly Emirates Սանտիագո Բերնաբեու» կամ «Բերնաբեու Fly Emirates» անվանումներից մեկը։

Մեկնաբանել