«Հոբիթ. չսպասված ճանապարհորդությունը» վարձույթում հավաքել է 1 մլրդ դոլար

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ. չսպասված ճանապարհորդություն» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 1 մլրդ դոլար: Տոմսերի վաճառքն աճել է Չինաստանում ֆիլմի ցուցադրությունից հետո. այնտեղ առաջին տասն օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է 37,3 մլն դոլար:

Ջեքսոնի ֆիլմը մտել է պատմության մեջ որպես 9 զրոներով թիվը գերազանցած 15-րդ ռեկորդակիր, ինչպես նաև դարձել է չորրորդը 2012թ. «միլիարդատեր» ֆիլմերի շարքում: Ամերիկյան շուկայում «Հոբիթը» հավաքել է 301,4 մլն դոլար:

Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի «Հոբիթ» գրքի էկրանավորման երկրպագուներն անհամբեր սպասում են ֆիլմի շարունակությանը, որի պրեմիերան կկայանա 2013թ. դեկտեմբերի 13-ին:

Մեկնաբանել