Կառավարությունը տեղափոխել է 2013թ. որոշ աշխատանքային օրեր

Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որոշվել է 2013թ. ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը տեղափոխել շաբաթ օրեր:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, աշխատանքային են լինելու, համապատասխանաբար, ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը:

Տեղափոխության նպատակն է հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելել ննջեցյալների գերեզմանները:

Մեկնաբանել