16 խաղաղ աֆղանների սպանած ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բեյլսը իրեն մեղավոր է ճանաչել, հաղորդում է Reuters-ը։ Սա նրան թույլ է տալիս խուսափել մահապատժից։ Այժմ առավելագույն պատիժը, որ սպառնում է Բեյլսին, ցմահ ազատազրկումն է՝ առանց համաներման իրավունքի։
2012թ․ մարտին Բեյլսը փախել էր Կանդահարի ռազմաբազայից և կրակել էր երկու գյուղերի բանկիչների վրա։ Նա մտել էր տներ և կրակել էր քնած մարդկանց վրա։ Հիմնականում զոհվել էին կանայք և երեխաներ։
Իր արարքի պատճառը սերժանտը չի կարողացել բացատրել։