Երևանում բացվել է բուտիկ հյուրանոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված «Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի բացմանը. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն տեսաձայնային սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար:

Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ ևս, այդ թվում՝ փակ լողավազանով, բարով և մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հյուրանոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին:

Բուտիկ հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանը քաղաքապետին վստահեցրել է, որ առկա բարձրակարգ ծառայություններով հյուրանոցը ևս կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանը:

Մեկնաբանել