ABBYY-ն Android-ի համար նկարի տեքստը թարգմանող ծրագիր է թողարկել

Էլեկտրոնային բառարաններ արտադրող ABBYY ընկերությունը Android օպերացիոն համակարգի համար բջջային ծրագիր է թողարկել, որը կարող է ճանաչել սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկով նկարահանած տեքստը և թարգմանել այն այլ լեզուների, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ծրագիրը ստացել է ABBYY Text Grabber+Translator անվանումը: Ծրագրում գործածված է սիմվոլների օպտիկական ճանաչման ABBYY տեխնոլոգիան: TextGrabber+Translator ծառայությունը վերլուծում է հոդվածի թվային լուսանկարը կամ գրքերի էջերը և դուրս է բերում դրանցից տեքստային տվյալները: Ստացված տեքստը հնարավոր է տեղափոխել այլ ծրագիր, հրապարակել սոցցանցում կամ թարգմանել այլ լեզուներով: Թարգմանությունն իրականացվում է Google Translate-ի միոջոցով և հնարավոր է միայն այն դեպքում, երբ սմարթֆոնը միացված է ինտերնետին:

Հիշեցնենք, որ iOS-ի համար TextGrabber+Translator-ի բջջային ծրագիրը թողարկվել է 2011թ. սեպտեմբերին:

Հատկանշական է, որ նկարահանված տեքստի թարգմանության գործառույթն առկա է Google-ի թողարված անվճար «Թարգմանիչ» ծրագրում:

ABBYY ընկերությանը ճանաչում է բերել մասնավարոպես Lingvo բառարանների, ինչպես նաև տեքստերի օպտիկական ճանաչման FineReader ծրագրի թողարկումը:

Մեկնաբանել