Թուրքիայում լույս է տեսել հայ գրատպությանը նվիրված աշխատություն

Հայկական գրատպության 500 ամյակի կապակցությամբ Թուրքիայում լույս է տեսել Թեոդիկի «Տիպ ու տառ» աշխատությունը, հաղորդում է թուրքական gazeteciler.com կայքը: Գիրքը` թուրքերեն թարգմանությամբ, հրատարակել է թուրքական Birzamanlar հրատարակչատունը:

Շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: Birzamanlar հրատարակչատան տնօրեն Օսման Քոքերը ներկաներին կպատմի Թեոդիկի և նրա «Տիպ ու տառ» աշխատության մասին, Հայր Լևոն Զեքիյանը կներկայացնի հայ գրատպության պատմությունը, իսկ Զաքարիա Միլդանօղլուն կխոսի հայկական մամուլի պատմության մասին:

Թեոդիկը(Թեոդորոս Լապճինյան) ծնվել է Կ.Պոլսում: 1912-ին հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ. Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ» հոյակապ աշխատանքը, որում ժամանակագրական կարգով ներկայացրել է աշխարհի 17 երկրի 95 քաղաքում հիմնադրված 462 հայկական տպարանները, նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը:

Մեկնաբանել