Համացանցում է հայտնվել Samsung Galaxy S4-ի մասին պատմող տեսանյութը

Համացանցում է հայտնվել հարավկորեական Samsung ընկերության Samsung Galaxy S4 սմարթֆոնի մասին պատմող առաջին, սակայն ոչ պաշտոնական տեսանյութը: Վերջինիս հեղինակները միավորել են սմարթֆոնի շուրջ եղած բոլոր բամբասանքները` այդպիսով ստեղծելով նոր բջջայինի մակետը:

2-րոպեանոց տեսանյութում ներկայացվում են Galaxy S սերնդի ամենաբարակ հեռախոսի գրեթե բոլոր նոր գործառույթները:

Տեսանյութի համաձայն` Galaxy S4 GT-I9500-ը կլինի ուլտրաբարակ, թեթև, կունենա 1080p Amoled էկրան, 13 Մգպ տեսախցիկ, 2,0 ԳՀց հաճախականությամբ քառատոմ պրոցեսոր, Android 5.0 Key Lime Pie օպերացիոն համակարգ, լազերային պրոյեկտորով ստեղնաշար և այլն:

Մեկնաբանել