Facebook-ը փորձարկում է Timeline-ի նոր տարբերակը

Facebook սոցցանցը փորձարկում է Timeline-ի նոր` մեկսյունյականոց տարբերակը, հաղորդում է Businessinsider-ը:

Անձնական էջի թարմացումները` կապված օգտատիրոջ ընկերների և կարգավիճակի փոփոխությունների հետ, ներկայացված կլինեն փրոֆայլի ձախ կողմում, իսկ աջ կողմը նախատեսված կլինի օգտատիրոջ վերջին գործողությունները նշելու համար, օրինակ` like-երը կամ Instagram-ից վերցված լուսանկարները:

Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ լուսանկարների, քարտեզների, ընկերների, հավանած էջերի առանձնացված բաժինները, որոնք ներկայում ուղղահայաց տեղակայված են Timeline-ի աջ կողմում, կտեղափոխվեն փրոֆայլի վերևի հատվածի հորիզոնական մենյու:

Timeline-ի նոր տարբերակն այժմ հասանելի է միայն Նոր Զելանդիայի օգտատերերի համար:

Մեկնաբանել