Դինքի սպանությունը կազմակերպել է Թուրքիայի զինուժը

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպել է Թուրքիայի զինված ուժերի մոբիլիզացիայի բաժինը: Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից Մեջլիսի` Ռազմական հեղաշրջումներն ուսումնասիրող հանձնաժողովին ուղարկած փաստաթղթերում:

Ըստ թուրքական Vatan-ի` Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար Էմրե Թաներին այս տեղեկությունը տրամադրել է թուրքական բանակի բարձրաստիճան մի սպա: Փաստաթղթում նշվում է, որ մոբիլիզացիայի բաժինը կազմակերպել է ինչպես Հրանտ Դինքի, այնպես էլ կաթոլիկ հոգևորական Սանտորոյի սպանությունները: Բացի այդ` թուրքական զինուժի վերոնշյալ բաժինը փորձել է Հաթայի և Մալաթիայի շրջաններում ազգամիջյան և միջկրոնական խռովություններ բորբոքել:

Մեկնաբանել