Հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է

Տարվա «ամենաքաղաքակիրթ» տոներից մեկը հիշեցնում է ամենօրյա հաղորդակցության մեջ լավ վարվելակերպի նշանակության մասին. այսօր՝ հունվարի 11-ին, նշվում է Շնորհակալության միջազգային օրը (International Thank You Day):

Երախտիքի խոսքերն ունեն հատկանիշներ, առանց որոնց մարդկանց առօրյա կյանքը կլիներ աղքատիկ և մռայլ. դրանց օգնությամբ մարդիկ միմյանց նվիրում են ուրախություն, ցուցաբերում են ուշադրություն և փոխանցում դրական զգացմունքներ:

«Շնորհակալություն» բառը՝ որ լեզվով էլ որ հնչի, ցանկացած ժողովրդի մշակույթի համար ունի առանձնահատուկ նշանակություն:

Հոգեբանների կարծիքով՝ երախտիքի խոսքերը «շոյում են», կարող են հանգստացնել զրուցակցին և ջերմացնել, եթե իհարկե հնչում են սրտի խորքից:

Մեկնաբանել