Անկարգություններ Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում. ցուցարաները պահանջում են շրջանի ղեկավարի հրաժարականը

Այսօր՝ հունվարի 24-ին, Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում վերսկսվել են անկարագությունները, հաղորդում է Contact.az-ը:

Կայքի հաղորդմամբ՝ տեղի գործադիր իշխանության շենքի առջև հավաքվել են մի քանի տասնյակ բնակիչներ, որոնք պահանջում են շրջանի ղեկավար Նիզամի Ալեկպերովի հրաժարականը: Ոստիկանությունը պահանջել է, որ ցուցարարները ցրվեն, սակայն նրանք մերժել են՝ շարունակելով բղավել «Հրաժարական» կարգախոսը:

Ադրբեջնական Turan-ին հաղորդմամբ՝ հատուկ ստորբաժանումների և ոստիկանության զորքերը արցունքաբեր գազ են կիրառել, ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար, սակայն անկարգությունները չեն դադարել:

Դրանք Իսմայիլիում սկսվել են հունվարի 24-ի գիշերը, որի պատճառը եղել է ավտովթարը:

Դեպքի վերաբերյալ մի քանի վարկած կա: Այսպես՝ մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալեկպերովի զարմիկի՝ Ադրբեջանի աշխատանքի նախարար Վուգար Ալեկպերովի որդու վարած ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո Ալեկպերովը դուրս է եկել և սկսել վիրավորել մյուս ավտոմեքենայում գտնվողներին: Լուրը արագորեն տարածվել է քաղաքում, բնակիչները անկարգություններ են հրահրել և հարձակվել Ալեկպերվոներին պատկանող կոմերցիոն օբյեկտների վրա:

Իշխանությունները, իրենց հերթին, հերքում են միջադեպեին Ալեկպերովի զարմիկի մասնակցությւոնը: Պաշտոնական վարկածի համաձայն՝բնակիչների զայրույթի պատճառը «Չիրագ» հյուրանոցի սեփականատեր Էմիլ Շամսադինովի, այլ ոչ Ալեկպերովի վիրավորական արտահայտություններն են եղել:

Գիշերը անկարգություններին մասնակցել մի քանի հազար մարդ: Նրանք հրդեհել են «Չիրագ» հյուրանոցը՝ մտադիր լինելով հրդեհել նաև Ալեկպերովի տունը: Արդյունքում հրդեհվել է թիկնազորի համար նախատեսված շինությունը և մոտ գտնվող մի քանի ավտոմեքենա:

Մեկնաբանել