Կառավարությունն իր այսօրվա նիստում, որ վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազ. 400 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, որոշմամբ սահմանված է, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։
Նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը։