Աշոտյանը Apple-ին առաջարկում է iOS-ում հայերեն ստեղնաշար կիրառել

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է գրել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում խնդրում է iOS համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառել:

Նամակում մասնավորապես ասված է. «Apple ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում:

Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում:

Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար:

Վստահ եմ, որ iOS համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:

Մեկնաբանել