ԿԸՀ-ն հորդորում է Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնում հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ` նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված թեկնածուի առողջական վիճակի վատթարացման հետ:

«Մտահոգ լինելով հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:

Միաժամանակ` դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հանրապետության նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք»,- ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել