Արտաշատում ճնշումներ են գործադրում դիտորդների վրա. Մեդիա կենտրոն

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձիք ճնշում են գործադրում դիտորդների վրա: Այս մասին հաղորդում է «Մեդիա կենտրոնը»։

«Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն ու տեղաշարժը»,- «Մեդիա Կենտրոնին» հայտնել է 17/3 ընտրատեղամասում դիտորդություն իրականացնող Լենա Նազարյանը:

Վերջինս հավելել է նաև, որ «անընդհատ լարված վիճակում են, քանի որ հանձնաժողովում պատճառ են փնտրում, որ արձանագրություն կազմեն և ընտրատեղամասից հանեն դուրս»:

«Հույս ունեինք, թե միջազգային դիտորդների գալով գուցե իրավիճակը շտկվի, սակայն նրանք եկան, ուրախ-երջանիկ ողջունեցին բոլորին, մի քանի րոպե միայն մնացին ու գնացին, թե այդ րոպեներին ընթացքում ինչ հասկացան, չգիտենք»,- ասել է Լենա Նազարյանը:

Մեկնաբանել