Սամվել Ալեքսանյանի ավտոբուսները ընտրողներ են տեղափոխել Երևան (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 18-ին` առավոտյան ժամը 09:05-ին, Ախուրյանի Շաքարի գործարանի բակից ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տրամադրած 4 միկրոավտոբուս և մեկ մեծ մարդատար ավտոբուս գործարանի աշխատակիցներին տեղափոխել են Երևան, հաղորդում է Galatv.am-ը:

Վերջինիս տեսախցիկը ֆիքսել է նաև այդ ավտոբուսների համարները: Ուղևորներով լիքը ավտոբուսները կանգնեցնել չի հաջողվել:

Գործարանի ինժեները հաղորդել է, որ մարդկանց տանում են ընտրության Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակ: Սակայն, այնուամենայնիվ, Galatv.am-ի տեսախցիկն արձանագրել է, որ ավտոբուսները դուրս են եկել Գյումրի-Երևան մայրուղի:

Հեռուստաընկերության ունեցած տեղեկությունների համաձայն` գործարանի աշխատակիցներին տալու են քվեաթերթիկ, որի վրա նշված է լինելու Սերժ Սարգսյանի անունը: Քվեաթերթիկը ընտրողը պետք է գցի քվեատուփը, իր հետ տեղամասից դուրս բերելով իրեն հանձնված մաքուր քվեաթերթիկը:

Մեկնաբանել