Բողոքի ցույց Լոս Անջելեսում` ընդդեմ ընտրախախտումների

Այսօր` փետրվարի 21-ին` ժամը 18:30-ին (6:30 pm), Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի առջև տեղի կունենա բողոքի ցույց` ընդդեմ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքների:

Ֆեյսբուքյան «Բողոք ընտրախախտումների դեմ» միջոցառման էջում ասված է. «Քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, անընդունելի է Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարելը: Բողոքի ցույցի միջոցով պահանջում ենք պատժել բոլոր ընտրակեղծարարներին, ինչպես նաև կոչ ենք անում Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին ու հաստատություններին զերծ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելուց»:

Մեկնաբանել