Շիրակի մարզպետը հրաժարական է ներկայացրել

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի մամուլի խոսնակ Սամվել Գրիգորյանը սակայն ասաց, թե իրենք չեն տիրապետում այսպիսի տեղեկատվության:

Հատկանշական է, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում ստացել էր ընդամենը 3033 ձայն, և մարզում հաղթանակ էր տարել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ թերթերից մեկի հետ զրույցում Գիզիրյանը ՀՀ գործող նախագահի պարտությունը մեկնաբանել էր այսպես. «Ընտրախախտումներ որ լինեին մեր մարզում, դե կկրեինք հենա, ի՞նչ ընտրախախտումների մասին է խոսքը»:

Մեկնաբանել