Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինք գլոբալ ֆորումի շրջանակում երեկ` փետրվարի 28-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիոնիզմը համարել է մարդկության դեմ հանցագործություն և համեմատել ֆաշիզմի հետ, հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը վերջին շրջանում զերծ էր մնում հակաթուրքական արտահայտություններ անելուց, ասել է, թե Էրդողանի խոսքերը սուտ են և չարամիտ: Նեթանյահուն խոստորեն դատապարտել է Էրդողանի` ֆաշիզմի և սիոնիզմի համեմատությունը:
Սիոնիզմը 19-րդ դարի վերջում ձևավորված հրեական ազգային շարժում է, որի նպատակն է հրեաների միավորումը, պետության ստեղծումը և զարթոնքն իրենց պատմական հայրենիքում` Իսրայելում: