Հաքերները կոտրել են Evernote օնլայն ծառայությունը

Հաքերների հերթական զոհն է դարձել օգտատերերի տվյալների պահպանմամբ զմաբղվող Evernote օնլայն ծառայությունը, հաղորդում է Mashable-ը:

Ըստ ամենայնի` հաքերեները փորձել են ստանալ ծառայության տվյալների բոկանդակությունը: Նշենք, որ Evernote-ը հնարավորություն է տալիս օգտատերերին պահպանել ոչ միայն տեքստային հաղորդագրությունները, այլև ինտերնետի ամբողջական էջերը:

Հաքերային այս հարձակման հետևանքով Evernote-ը ստիպված է եղել «զրոյացնել» 50 մլն օգտատիրոջ գաղտնաբառերը: Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն` հաքերային հարձակման հետևանքով ծառայության տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաքերային հարձակման էր ենթարկվել նաև Facebook սոցցանցը:

Հաքերները սոցցանցի 250 հազ. օգտատիրոջ անձնական տվյալների ստացման փորձ էին կատարել:

Ի տարբերություն Facebook-ի` Evernote-ի դեպքում հաքերները չեն օգտագործել Java-ի խոցելի կողմերը: Mashable-ի հաղորդմամբ` այս անգամ հարձակումն իրականացրել է հաքերային մեկ այլ խմբավորում:

Մեկնաբանել