Galaxy S IV-ն ինքնուրույն կթերթի փաստաթղթերը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը մարտի 14-ին Նյու Յորքում կներկայացնի նոր սերնդի Galaxy S IV սմարթֆոնը, որը կաշխատի Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով, հաղորդում է New York Times-ը:

Սմաթֆոնի նոր գործառույթների թվում կլինի փաստաթղթերն ու վեբ էջերն ավտոմատ թերթելու ծառայությունը, որի օգնությամբ սարքը կհետևի մարդու հայացքի տեղաշարժման ուղղությանը: Ծառայությունը, ըստ ամենայնի, կանվանվի Eye Scroll:

Նախնական տեղեկությունների համաձայն` Galaxy S IV-ը կաշխատի Exynos 5 Octa պրոցեսորով, որն օգտագործելով ARM big.LITTLE-ի կառուցվածքը, միավորում է հիմնական Cortex-A15 և չորս հավելյալ Cortex-A7 միջուկները: Սմարթֆոնը կունենա Full HD էկրան, 2 Գբ օպերացիոն և 64 Գբ ներկառուցվող հիշողություն և 13 Մգպ տեսախցիկ:

Ակնկալվում է, որ Galaxy S IV-ի վաճառքները կմեկնարկեն այս գարնանը:

Մեկնաբանել