iPhone 5S-ը կներկայացվի հունիսին. փորձագետ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն իր iPhone 5S սմարթֆոնը կներկայացնի 2013թ. հունիսին` պլաստմասայից և ապակուց պատրաստված համեմատաբար մատչելի մեկ այլ մոդելի ներկայացմանը զուգահեռ, հաղորդում է KGI Securities ընեկերության փորձագետ Մին Չի Կոնը (Ming-Chi Kuo), որն ավելի վաղ կանխատեսել էր iPhone 5 սմարթֆոնի, iPod touch, iPad mini, iPad 4 պլանշետների, ինչպես նաև նոր iMac համակարգչի թողարկման հստակ ժամկետները:

Փորձագետի տվյալների համաձայն` iPhone 5S-ը կունենա Apple A7 պրոցեսոր, լուսանկարների ավելի լավ որակ ապահովող Smart Flash «խելացի» լուսադիոդային լուսարձակ, մատնահետքի սկանավորման սարք և ավելի հզոր լիցքավորիչ:

Սմարթֆոնի զուգահեռ ներկայացվելիք բյուջետային տարբերակը կունենա ավելի թույլ ներկառուցվածք և կլինի ավելի ծանր, քան iPhone 5S-ը: Այն կունենա LTE ցանցերի հետ աշխատելու հնարավորություն:

Մեկնաբանել