Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը` ապրիլի 3-ին

Ավելի քան 4 տարի տևած բանակցություններից հետո ապրիլի 3-ին նախատեսվում է իրականացնել Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը: Ինչպես նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Նարեկավանք տուր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանը, Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մարմինները թռիչքների իրականացման համար տվել են իրենց թույլտվությունը: Չվերթները տեղի են ունենալու չորեքշաբթի և կիրակի օրերին: Թռիչքներն իրականացնելու է թուրքական Borajet ավիաընկերությունը:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի` ամեն տարի հարյուրավոր հայեր են այցելում Վան, և Երևան-Վան ուղիղ չվերթի շնորհիվ կավելանա զբոսաշրջիկների թիվը: Հովհաննիսյանի համոզմամբ` այն դրական կազդի նաև հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման վրա:

Նշենք, որ տոմսի արժեք կկազմի մոտ $250, իսկ թռիչքի տևողությունը` 40 րոպե:

Մեկնաբանել