Samsung-ը ևս «խելացի» ժամացույցներ կթողարկի

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը թևնոցի տեսքով էլեկտրոնային սարքավորում է նախագծում: Այս մասին Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է ընկերության բջջային ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Լի Յուն Հին:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սարքավորման մասին է խոսքը, սակայն փորձագետները համոզված են, որ այն նման է լինելու Apple-ի «խելացի» ժամացույցներին:

Նշենք, որ Apple-ը էլեկտրատեխնիկա արտադրող ամերիկյան Intel ընկերության հետ համատեղ ձեռնամուխ էր եղել iOS օպերացիոն համակարգով աշխատող «խելացի» ժամացույցների նախագծման աշխատանքներին: Ժամացույցը Bluetooth-ի միջոցով հնարավոր կլինի միացնել Apple-ի մյուս սարքավորումներին: Միաժամանակ` ժամացույցներն օժտված կլինեն RiTDisplays ընկերության 1,5-դյույմանոց Pmoled էկրանով:

Մեկնաբանել