Google Glass-ն արդեն հասանելի է շարքային քաղաքացիներին

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Glass «խելացի ակնոցն» արդեն հասանելի է շարքային քաղաքացիներին, հաղորդում է Business Insider-ը: Մինչ այժմ սարքավորումը կարող էին ձեռք բերել միայն ընկերության ծրագրային մշակման մասնագետները:

Google Glass-ը կկարողանան ձեռք բերել միայն ընտրյալները` այն մի քանի հազար մարդիկ, որոնք ընտրվել են #ifihadglass մրցույթի շրջանակում: Ընկերությունը հնարավորություն կտա նրանց ձեռք բերել ակնոցը $1,5 հազ-ով:

Հիշեցնենք, որ Google Glass-ի թեստավորմանը մասնակցելու համար հարկավոր էր լինել ԱՄՆ-ի 18 տարին լրացած քաղաքացի, ինչպես նաև Twitter և Google+ սոցցանցերում գրառում կատարել, թե ինչ գործողություններ կիրականացնեին իրենք` սարքավորումը ձեռք բերելու դեպքում: Մրցույթին մասնակցությանը զուգահեռ` մասնակիցներին առաջարկվում էր գնել Glass սարքավորումը $1,5 հազ-ով: Մասնակցության դիմումներն ընդունվում էին մինչև փետրվարի 27-ը: Google Glass նախագծի մասին տեղեկություներ էին տարածվել դեռ անցած տարվա հունիսին, իսկ մի քանի շաբաթ առաջ ընկերությունը ներկայացրել էր Google Glass-ի առաջին 5 բջջային ծրագրերը:

Մեկնաբանել