Քերին և Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին զանգահարել է Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովին, հաղորդում է ադրբեջանական APA-ն:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ադրբեջանում ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուստի (NDI), ինչպես նաև Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի գործունեության հարցը:

Ադրբեջնաում ԱՄՆ դեսպանատունը գործակալությանը փոխանցել է, որ տեղյակ չէ այդ հեռախոսազրույցից:

Հիշեցնենք, որ մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ NDI-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Ալեքս Գիրգորևսը վերջին երկու տարում իր հաշվից կանխիկացրել է ավելի քան $1 մլն՝ չհյատարարգրելով՝ ինչ նպատակների պետք է ծառայի այդ գումարը: Ավելի վաղ NDI-ը հերքել էր այդ մեղադրանքերը՝ հայտարարելով, որ Ադրբեջանում թափանցիկ և բաց գործունեությունէ ծավալում:

Մարտին սկզբին Ադրբեջնաի արտգործնախարարութւնընը դիմել է ր ԵԱՀԿ-ին՝ կամզակերպխության Բաքվի գրասնեյակի կարգավիճակը մինչև նախագի համաիարգողի իջեցնելու մտադրությամբ: Հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա:

Այսօր՝ մարտի 29-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է գխավոր դատախազ Զաքիր Ղարալովի՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում NDI գործունեության վերաբերյալ նամակով դիմելու մասին տեղեկությունը: Լուրը հաստատել են նաև ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ նամակը ուսումնասիրության նպատակով ուղարկվել է NDI-ի ԱՄՆ գրասենյակ:

Նամակում նշվում է, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ նրա ղեկավար Գիրգորևսի գործունեությամբ խախտվել է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակեպությունների մասին օրենսդրությունը:

Մեկնաբանել