Պռոշյանի գյուղապետը մահացել է հրազենային վնասվածքից

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է: Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը, շրջանառվող վարկածը, թե գյուղապետը հանկարծամահ է եղել, հերքվում է, քանի որ գյուղապետի գլխին՝ աջ ականջի մոտ, հրազենային մահացու վնասվածք է հայտնաբերվել: Գյուղացիները նշում են, որ հնչել է երկու կրակոց: Սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռեւս չի հայտնաբերվել:

Հիշենենք, որ Հրաչ Մուրադյանի դին այսօր (ապրիլի 2) առավոտյան հայտնաբերվել էր Պռոշյանի գյուղապետարանի մոտ:

Մեկնաբանել