CX-803 II միկրոհամակարգիչն արժե $70

Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով աշխատող CX-803 II միկրոհամակարգիչն արդեն հասանելի է նախնական պատվերների համար, հաղորդում է Cnet-ը:

Հիշողության կոշտ սկավառակի չափեր ունեցող սարքավորումն ունի 1,6 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Rockchip RK3066 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն հիշողություն, Mali-400 MP4 տեսաքարտ, Wi-Fi (IEEE 802.11b/g/n), Bluetooth, 8 Գբ տարողունակությամբ MicroSD հիշողության քարտարան, HDMI ինտերֆեյս (միջերես) և MicroUSB պորտ: Սարքավորումը կշռում է 36 գ:

Միացնելով միկրոհամակարգիչը հեռուստացույցին` հնարավոր է օգտվել ինտերնետից: Օգտագործողները հնարավորություն ունեն աշխատել բջջային ծրագրերի հետ և օգտվել Google Play ծառայությունից:

CX-803 II միկրոհամակարգիչն արժե $70:

Մեկնաբանել