Ա. Մարտիրոսյանը կներկայանա ՀՔԾ, իսկ շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա

Լուսանկարը` PanArmenian.net-ի

Այսօր` ապրիլի 22-ին` ժամը 11:30-ին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կներկայանա Հատուկ քննչական ծառայություն` ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ: Ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը, նրան ՀՔԾ-ից զանգահարել և զգուշացրել են ներկայանալ հարցաքննության:

Ավելի վաղ Արմեն Մարտիրոսյանը դեպքի կապակցությամբ բացատրություն էր տվել նաև ոստիկանությունում:

Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արմեն Մարտիրոսյանի:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որից հետո Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել էին ոստիկանական բաժանմունք և մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել:

Մեկնաբանել