YouTube-ին բաժանորդագրությունը կարող է վճարովի դառնալ

Google որոնողական համակարգը մտադիր է YouTube տեսապորտալի մի շարք տեսաալիքներին մատչումը վճարովի դարձնել: Ընկերությունը մտադիր է այսպիսով եկամտի լրացուցիչ աղբյուր ապահովել, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Հնարավոր է՝ Google-ը YouTube-ի որոշ ալիքներին ամսական բաժանորդագրության համար $1,99 վճար սահմանի արդեն այս շաբաթ:
Ըստ պարբերականի՝ նոր քաղաքականութունը կտարածվի 50 տեսաալիքների վրա, ինչի շնորհիվ օպերատորները հնարավորություն կստանան կոնտենտի նոր տեսակներ ստեղծել, ինչպես օրինակ՝ հեռուստաաշուներ կամ ֆիլմեր:

Ներկայում գովազդի ծավալների և դրանից ստացվող շահույթը շարունակում է աճել: Այսպես՝ ըստ eMarketer տվյալների՝ մեկ տարվա ընթացքում թվային տեսագովազդից շահույթը շուրջ երկու անգամ ավելացել է՝ 2013թ. կազմելով $4,14 մլրդ՝ 2012-ի $2,93 մլրդ-ի համեմատ:

Այս գումարի առյուծի բաժինը YouTube-ինն է: Փորձագետների կանխատեսմամբ՝ YouTube-ի՝ գովազդից եկամուտները 2013թ. վերջին կաճեն մինչև $2՝ 2012թ. $1,3 մլրդ-ի համեմատ: Հաջորդող մի քանի տարիների ընթացքում այս գումարը կարող է կազմել մինչև $15 մլրդ: Չնայած այս հանգամանքին՝ ընկերությունը մտադիր է իր նոր քաղաքականության միջոցով մտադիր է մեծացնել եկամտի իր աղբյուրները:

YouTube-ը տարածված տեղեկությունը չի մեկնաբանել՝ նշելով, որ մտադիր է բաժանորդագրման վճարային համակարգ ստեղծել, որի շնորհիվ հնարավոր կլինի առավել բարձրորակ կոնտենտ առաջարկել:

Ներկայում ծառայությունը նախընտրում է պրոֆեսիոնալ կերպով ստեղծվող տեսանյութերը, որոնք կարող են մրցակցել հեռուստատեսային նյութերի հետ աստիճանաբար հրաժարվելով իր սկզբնական քաղաքականությունից, երբ հնարավոր էր սիրողական տեսանյութերի տեղադրումը: Վերջին մեկուկես տարում ընկերությունը զարգացող նախագծերում ավելի քան $200 մլն է ներդրել:

Մեկնաբանել