Adobe-ը ներկայացրել է երկու նոր նախագիծ` Mighty և Napoleon (տեսանյութ)

Ծրագրային մշակմամբ զբաղվող ամերիկյան Adobe Systems ընկերությունը համակարգիչների կառավարման իր նոր` Mighty և Napoleon նախագծերով մտադիր է դուրս գալ ապարատային ապահովման շուկա, հաղորդում է TechCrunch-ը:

Mighty-ն իրենից ներկայացնում է էլեկտրոնային գրիչ, որը շատ զգայուն է սարքավորումների էկրանների սեղմման ժամանակ: Այն կստանա ամպային ծառայությունների հետ աշխատելու և օգտագործողների տվյալների պահպանման հնարավորություն: Գրիչը կունենա նաև համակարգչի հետ տվյալների փոխանակման Bluetooth LE կապի հնարավորություն, ներկառուցված հիշողություն և լիցքավորիչ:

Մյուս` Napoleon նախագիծը այսպես կոչված թվային քանոնն է, որը նախատեսված է ծառայելու որպես Mighty գրիչի «գործընկեր»: Mighty և Napoleon գաջեթների համատեղ օգտագործմամբ հնարավոր է նկարել տարատեսակ պատկերներ (օրինակ` շրջանակ, խորանարդ և այլն):

Mighty-ն ու Napoleon-ը հնարավոր է գործածել միայն պլանշետների հետ աշխատանքի ժամանակ, իսկ դրանց թողարկման ժամանակահատվածի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում:

Մեկնաբանել