Թողարկվել է ABBYY զրուցարանի Apple iOS-ի նոր տարբերակը

Էլեկտրոնային բառարաններ արտադրող ABBYY ընկերությունը հայտարարել է Apple iOS 5.0 և ավելի բարձր տարբերակների օպերացիոն համակարգերի համար զրուցարանի երկրորդ տարբերակի թողարկման մասին, հաղորդում է Cnet-ը:

ABBYY բջջային ծրագիրն իրենից ներկայացնում է զբոսաշրջիկների համար նախատեսված բջջային խոսակցական բառարան, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով: Այն ինքնուրույն ռեսուրս է և չի պահանջում ինտերնետի մատչում:

ABBYY-ի նոր տարբերակում ծրագրային մշակման մասնագետները ներդրել են թվարկված լեզուների ցանկացած համադրության ընտրության հնարավորություն (օրինակ` անգլերեն-իտալերեն կամ գերմաներեն-ֆրանսերեն), «Հիշել լսողությամբ» գործառույթ, ինչպես նաև ճիշտ և սխալ պատասխանները նշելու և վարժության ավարտին դրա արդյունքը դիտելու հնարավորություն:

Նշենք, որ բջջային ծրագիրը տարածվում է առևտրային հիմունքներով և հասանելի է App Store օնլայն խանութում:

Մեկնաբանել