Ավտովթարից զոհվել է ՍիվիլՆեթի աշխատակիցը և նրա կինը

Լուսանկարը՝ Ալեն Եկիկյանի Ֆեյսբուքի էջից:

ՍիվիլՆեթը խոր վշտով տեղեկացնում է, որ ուրբաթ, մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են ՍիվիլՆեթի կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:

Ավտովթարի արդյունքում Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:

Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:

Մեկնաբանել