Վրաստանի նախկին վարչապետը կրկին կհարցաքննվի

Վրաստանի նախկին վարչապետ, նախկին իշխող «Ազգային միասնական շարժում կուսակցության» քարտուղար Վանո Մերաբիշվիլին և Կախեթիայի շրջանի ղեկավար, աշխատանքի, առողջապաահության ու սոցիալական ապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին կրկին հարցաքննության են կանչվել, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Նրանք Իմերեթիի դատախազություն են հրավիրվել կապված աշխատանք փնտրող քաղաքացիների հաշվառման գործի հետ:

Չիաբերաշվիլիի խոսքով՝ նրանք այս հարցով արդեն հարցաքննվել են ընթացիկ տարվա փետրվարին և բոլոր հարցերին տվել են սպառիչ պատասխան:

Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները նշում են, որ այս հարցաքնություններն իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցներ են: Խորհրդարանական մեծամասնությունն այս ամենը երկրում արդարության վերականգնման գործընթացի կարևոր մաս է համարում:

Մեկնաբանել