Սաակաշվիլին բյուջեի հաշվին հարթեցրել է կնճիռները. դատախազություն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել դատախազության կողմից. նրան կասկածում են հատուկ պահպանության ծառայության բյուջեի ոչ նպատակային ծախսերի մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Խաթունա Փաիչաձեն:

Վրացական «Իմեդի» հեռուսատաընկերությունը փաստաթղթեր է հրապարակել, ըստ որի՝ 2009թ. Սաակաշվիլին Նյու Յորքի կլինիկաներից մեկին 5,6 հազ. դոլար և 2011թ. 5,8 հազ. դոլար վճարել բոտոքսի ներարկման համար: Սաակաշվիլին ևս 4,5 հազ. դոլար է վճարել ամերիկացի բիզնես լեդի Քրիստինա Վուսավավի՝ Թբիլիսիի Radisson հյուրանոցում բնակվելու համար: Բացի այդ՝ նախագահը Վուսավավին սպորտային կոշիկներ է գնել: Ավելին՝ Վրաստանի նախագահը 9 հազ. դոլար է ծախսել ամերիկացի մերկ դերասանուհու նկարի վրա:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարնական մեծամասնության՝ «Վրացական երազանքի» անդամաները նախագահին մեղադրել են ժամանցի, ընտանիքի և ընկերնեի վրա բյուջեի հաշվին արված ոչ նպատակային ծախսերի մեջ: Ըստ պատգամավոր Իրմա Իմերիշվիլիի՝ նախագահի իսպանացի խոհարարի վրա բյուջեից 300 հազ. դոլար է ծախսվել: Ավելին՝ Սաակաշվիլին Դուբայում ամանօրյա ժամանցի համար, ըստ պատգամավորի, 150 հազ. դոլար է ծախսել և ևս 70 հազ. դոլար՝ նիհարելու կուրսի վրա՝ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ միասին:

Մեկնաբանել